Նիկո Ռոսբերգը՝ «Ֆորմուլա 1»-ի չեմպիոն

Աբու Դաբիում ավարտվեց «Ֆորմուլա 1»-ի մրցաշրջանի վերջին Գրան-պրին։ 

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը չեմպիոնական կոչումը նվաճելու համար պետք է զբաղեցներ առնվազն երրորդ հորիզոնականը։ Ռոսբերգը ցույց տվեց երկրորդ արդյունքը՝ զիջելով թիմակից Լյուիս Հեմլիթոնին։ Մրցաշրջանի արդյունքներով Ռոսբերգը Հեմիլթոնին գերազանցեց 5 միավորով։

Այս տիտղոսը Ռոսբերգի համար առաջինն է, իսկ «Մերսեդեսի» համար՝ երրորդ անընդմեջը։ 

Աբու Դաբիի Գրան-պրիի առաջին տասնյակը

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») 1:38:04,013
2. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +0,439
3. Սեբաստյան Ֆետտել («Ֆերրարի») +0,843
4. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +1,685
5. Դանիել Ռիկարդո («Ռեդ Բուլ») +5,315
6. Կիմի Ռայկոնեն («Ֆերրարի») +18,816
7. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +50,114
8. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +58, 776
9. Ֆելիպես Մասսա («Ուիլյամս») +59,436
10. Ֆերնանդո Ալոնսո («Մակլարեն») +59,896։

Հետևեք մեզ նաև Telegram-ում