Գոլառատ խաղում «Ռոման» հաղթեց «Պեսկարային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3։2 հաշվով առավելության հասավ հետնապահներից «Պեսկարայի» նկատմամբ։ «Գայլերից» Էդին Ջեկոն դուբլ ձևակերպեց, մեկ գոլ խփեց Դիեգո Պերոտին, իսկ «Պեսկարայի» կազմում աչքի ընկան Լեդիան Մեմուշայն ու Ջանլուկա Կապրարին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 29 միավոր և «Միլանի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Պեսկարան» մնաց 18-րդ տեղում (7 միավոր)։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոմա» – «Պեսկարա»՝ 3։2
Գոլերը՝ Ջեկո 7՛, 10՛, Պերոտի 71՛ / 11-մետրանոց – Մեմուշայ 60՛, Կապրարի 74՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում