Արգենտինան՝ Դևիսի Գավաթի չեմպիոն (տեսանյութ)

Թենիսի Դևիսի Գավաթի եզրափակչում կայացել է վերջին խաղային օրը: Առաջին երկու օրերից հետո Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթում էր Արգենտինային, սակայն հարավամերիկացիները կարողացել են կամային հաղթանակ տոնել՝ 3:2:

Այդ կամային հաղթանակն գրանցվել է նաև 4-րդ խաղի ժամանակ, որում Խուան Մարտին դել Պոտրոն սեթերով 0:2 հաշվով զիջելիս է եղել Մարին Չիլիչին, սակայն կարողացել է 3:2 հաշվով հաղթանակ տոնել: Գրանցվել է 6:7 (4), 2:6, 7:5, 6:4, 6:3 հաշիվը:

Դրանից հետո որոշիչ է դարձել 5-րդ մրցախաղը, որում Ֆեդերիկո Դելբոնիսը զարմանալիորեն հեշտությամբ՝ 6:3, 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել Իվո Կարլովիչին:

Այսպիսով, Արգենտինան առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթակիր: Նախկինում հարավամերիկացիները 4 անգամ եզրափակչում պարտվել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում