Դյուրանտը խոստովանել է, թե ինչու է թաքցրել իր իրական հասակը

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը խոստովանել է, որ իր իրական հասակը 211 սանտիմետր է, այլ ոչ թե 206, ինչպես նշված է պաշտոնական տվյալներում:
Ամերիկացի բասկետբոլիստը պատմել է, թե ինչու է միտումնավոր թաքցրել այդ տվյալները:

«Անկեղծ եմ ասում՝ ինձ միշտ թվացել է, թե ավելի տպավորիչ է ասել 206 սմ հասակ ունեցող թեթև հարձակվող: Դա երրորդ համարի դիրքում հանդես եկողի համար դասական հասակ է:

Եթե դու մի փոքր ավելի բարձրահասակ ես, մարդիկ անմիջապես սկսում են ասել. «Նա ծանր հարձակվող է»»,- Դյուրանտի խոսքերն է մեջբերում «The Wall Street Journal»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում