Ինչու է Սուպերմեն Մեսսին ու նրա «Բարսելոնան» անօգնական «Ռեալ Սոսյեդադի» դեմ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Պրիմերայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» հանդիպմանը: Կատալոնական ակումբն իր նորագույն պատմության վատագույն հանդիպումներից մեկն է անցկացրել և դժվարությամբ կարողացել է 1:1 հաշվով ոչ-ոքի կորզել:

Մոմանին «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսիին պատկերում է Սուպերմենի կերպարում, ով, ինչպես հիշում ենք, իր ուժերից զրկվում էր կրիպտոնիտ քարին հանդիպելիս:

Նկարում բասկյան ակումբը, որի խաղադաշտում «Բարսելոնան» արդեն 7-րդ անգամ անընդմեջ չի հաղթում, հենց այդ քարից է կերտված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում