«Գանձասար-Կապանը» առարկություն է ներկայացրել ՀՖՖ (տեսանյութ)

«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբն առարկում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։

Ակումբը տարածել է հետևյալ հաղորդագրությունը․

«Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի՝ «Գանձասար-Կապան» – «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ, խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը, մեր կարծիքով, մի քանի դրվագներում, ակնհայտ համակրանք է դրսևորել «Ալաշկերտի» նկատմամբ, ուստի այս առարկության միջոցով հույս ունենք, որ ՀՖՖ համապատասխան բաժիները կուսումնասիրեն վիճահարույց դրվագները և կվերանայեն իրենց որոշումները։

Ստորև ներկայացնում ենք վիճահարույց դրվագները, որոնք ըստ հերթականության կարող եք տեսնել նաև տեսանյութում։

1․ 10-րդ րոպե՝ տուգանային հարվածի անհիմն նշանակում «Գանձասար-Կապանի» դարպասին

2․ 34-րդ րոպե՝ մրցակցի կողմից կռվի հրահրում, որի արդյունքում դեղին քարտով պատժվում է «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Ուբեյմար Անգուլոն

3․ 39-րդ րոպե՝ մրցավարը ազդարարում է կանոնների խախտում Լուբամբո Մուսոնդայի կողմից

4․ 40-րդ րոպե՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը հետևից կոպիտ սահանկում կատարելու համար չի ստանում դեղին քարտ, իսկ 85-րդ րոպեին նման խախտման համար «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Աշոտ Կարապետյանը պատժվում է դեղին քարտով

5․ 52-րդ րոպե՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Միհրան Մանասյանը կոպիտ է գործում Գրիգոր Մելիքսեթյանի նկատմամբ և չի պատժվում դեղին քարտով,

6․ 67-րդ րոպե՝ մեր կարծիքով Արտակ Սիմոնյանը չի նշանակում 11 մետրանոց հարված «Գանձասար-Կապանի» օգտին, երբ վայր գցեցին Գեղամ Հարությունյանին,

7․ 85-րդ րոպե՝ խնդրում ենք դիտարկել նաև «Գանձասար-Կապանի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարված»։

“>

Հետևեք մեզ նաև Telegram-ում