«Միլանի» կիսապաշտպանը տրանսֆերի է հանվելու

«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մտադիր է հրաժարվել կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի ծառայություններից:

«La Repubblica»-ն հայտնում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը, ով Իտալիայի ընթացիկ առաջնությունում միայն 1 անգամ է ընդգրկված եղել «ռոսոներիի» մեկնարկային կազմում, հունվարին տրանսֆերի է հանվելու:

Ամռանը ճապոնացու ծառայություններով հետաքրքրված են եղել «Տոտենհեմը», «Վեսթ Հեմը» և «Սաութհեմփթոնը», իսկ վերջին ժամանակահատվածում նրա տեղափոխությունը կապում էին չինական ակումբներից մեկի հետ:

«Միլանի» հետ Հոնդայի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում