Դրեյմոնդ Գրինը վերջին րոպեին 2 բլոք-շոթ է կատարել (տեսանութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Գոլդեն Սթեյթը» 105:100 հաշվով դժվարին հաղթանակ է տոնել «Ատալանտայի» նկատմամբ:

Հանդիպման վերջին րոպեին՝ 104:100 հաշվի ժամանակ, «Հոուկսի» բասկետբոլիստները երկու գրոհ են ձեռնարկել, սակայն երկու դեպքում էլ «Ուորիորզի» ծանր հարձակվող Դրեյմոնդ Գրինը փայլուն պաշտպանողական խաղ է ցուցադրել և բլոք-շոթեր կատարել: Առաջին դեպքում ամերիկացին չեզոքացրել է Դենիս Շրյոդերի անցումը, իսկ քիչ անց փակել է Քենթ Բեյզմորի նետումը:

Գրինը խաղահրապարակում 39 րոպե է անցկացրել, որոնց ընթացքում վաստակել է 4 միավոր, կատարել 7 արդյունավետ փոխանցում, 4 անգամ տիրել անդրադարձներին և 4 բլոք-շոթ գրանցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում