Թոփ-5 առաջնություններ. Գոլ+փոխանցում հաշվարկի նոր առաջատարը

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ինտերը» 4:2 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»:

«Ներաձուրիի» հարձակվող Մաուրո Իկարդին այդ խաղում 2 գոլ և 1 գոլային փոխանցում է հեղինակել: Այսպիսով, արգենտինացի ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների գոլ+գոլային փոխանցում հաշվարկի առաջատար:

Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Իկարդին դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում