Օ’Սալիվանի մասին ֆիլմ է նկարահանվելու, որը նման կլինի «Սև Կարապին» ու «Ուիփլաշին»

Սնուկերի աշխարհի հնգակի չեմպիոն Ռոնի Օ’Սալիվանի մասին կենսագրական դրամա են նկարահանելու: Կազմակերպչական հարցերով զբաղվում է «Lionsgate» կինոընկերությունը, իսկ գլխավոր դերակատարի հիմնական թեկնածուն է համարվում Ջեք Օ’Կոնելը:

««Lionsgate կինոընկերությունը կապ է հաստատել իմ գործակալի հետ: Ես սկզբից չէի մտածում, որ ամեն ինչ այդքան լուրջ է, բայց նրանք ասացին, որ պատրաստվում են գնել ֆիլմի իրավունքները և Լոս Անջելեսից մի քանի հայտնի դերասանների հրավիրել, ովքեր սիրում են սնուկերը և ցանկանում են նկարահանվել։

Քանի դեռ ֆիլմն անկեղծ կպատմի իմ կյանքի մասին, ոչ մի խնդիր չի առաջանա… Ինձ ասացին, որ այն նման է լինելու «Ուիփլաշ» և «Սև Կարապ» կինոնկարներին, որոնք շատ բարձր եմ գնահատում: Ինձ դուր է գալիս, թե այդ ֆիլմերում ինչպես են ներկայացվել կերպարների զգացմունքները: Դրանք իսկապես նման են իմ կարիերայում տեղի ունեցածին»,- 40-ամյա անգլիացու խոսքերն է մեջբերում «The Guardian»-ը:

Օ’Սալիվանը բազմաթիվ հարցումների արդյունքում ճանաչվել է պատմության լավագույն սնուկերիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում