Լաերսիոն՝ «Բանանցի» ամենաարդյունավետ լեգեոներ

Հայաստանի առաջնության 16-րդ տուրի խաղում գրավելով «Արարատի» դարպասը՝ «Բանանցի» բրազիլացի ֆուտբոլիստ Լաերսիո Գոմես Կոստան երևանյան ակումբի կազմում իր խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի և դարձավ ակումբի պատմության ընթացքում ամենից շատ գոլի հեղինակ դարձած արտասահմանցի ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը։

19 գոլից 13-ը Լաերսիոն խփել է Հայաստանի առաջնությունում, 5 անգամ աչքի է ընկել Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ դառնալով գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու, 1 գոլ էլ խփել է Հայաստանի սուպերգավաթում:

Լաերսիոն գերազանցել է մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստի՝ Էդուարդո դա Սիլվայի (Դուբալայի) ռեկորդը, որը 2010-12 թվականներին 18 անգամ է «Բանանցի» կազմում գրավել մրցակիցների դարպասները:

Բանանցի ամենաարդյունավետ լեգեոներները.

1. Լաերսիո (Բրազիլիա), 19 գոլ
2. Էդուարդո դոս Սանթոս (Բրազիլիա), 18 գոլ
3. Բրունո Կորեա (Բրազիլիա), 17 գոլ
4. Միգել դա Սիլվա (Բրազիլիա), 14 գոլ
5. Միգել Լոպես (Արգենտինա), 9 գոլ
6. Դենիրան Օրտեգա (Նիգերա), 9 գոլ
7. Լուբոշ Հանզել (Սլովակիա), 7 գոլ
8. Վիտալի Լեդոնյով (Բելառուս), 6 գոլ
9. Դմիտրի Կոնդրաշչենկո (Ուկրաինա), 6 գոլ
10. Մարկո Գանչև (Բուլղարիա), 5 գոլ
11. Արտյոմ Եվլանով (Ուկրաինա), 5 գոլ
12. Վլադիսլավ Սոլոդյաննիկով (Ուկրաինա), 5 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում