Առաջին խումբ. «Արարատ-2»-ը հաղթանակ է տոնել

Նոյեմբերի 29-ին կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրի մեկ հանդիպում․ «Արարատ-2»-ը առավելության հասավ «Էրեբունիի» նկատմամբ։

«Արարատ-2» – «Էրեբունի»՝ 2:1 (0:0)
Գոլերը՝ Էդգար Աբրահամյան 49՛, Արարատ Եգանյան 84՛ («Արարատ-2») Գոռ Մանուչարյան 90+2՛ («Էրեբունի»)

Այս հաղթանակից հետո արարատցիներն ունեն 19 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում