Իսպանիայի գավաթ․ «Վալենսիան» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)
30/11/2016 00:50
Նմանատիպ
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Վալենսիան» հաղթեց «Լեգանեսին»։
«Մունիսիպալ դե Բուտարկե» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։3 հաշվով․ «չղջիկների» կազմում մեկական գոլ խփեցին Մունիր Էլ-Հադադին, Ալվարո Մեդրանը և Զակարիա Բակալին, իսկ դաշտի տերերի միակ գոլի հեղինակը Դարվին Մաչիսն էր։
Պատասխան հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 21-ին։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ
«Լեգանես» – «Վալենսիա»՝ 1։3
Գոլերը՝ Մաչիս 59՛ – Էլ-Հադադի 3՛, Մեդրան 25՛, Բակալի 90+1՛