Ռադվանսկան՝ չորրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն հարվածի հեղինակ (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է մրցաշրջանի լավագույն հարվածի հեղինակ։ Այս անգամ լավագույնն է ճանաչվել 27-ամյա թենիսիստուհու՝ Ինդիան-Ուելսի մրցաշարի՝ Մոնիկա Նիկուլեսկուի դեմ խաղում կատարած հարվածը։

Պրոֆեսիոնալ թենիսիստուհի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Ռադվանսկան ստացել է ձայների 62%-ը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սիմոնա Հալեպը (21%), երրորդը՝ Կիրստեն Ֆլիպկենսը (10%), 7% ձայն էլ հավաքել է Կարոլինա Վոզնյացկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում