Պաշտոնական․ Սաութգեյթը՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Գարեթ Սաութգեյթը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 46-ամյա մասնագետը 4 տարվա պայմանագիր է կնքել, որի ֆինանսական կողմի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Սեմ Էլարդայսն ազատվեց գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Սաութգեյթն այդ ժամանակ ստացավ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ։

Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումը կայանալու է 2017 թվականի մարտի 27-ին․ Սաութգեյթի թիմը Դորտմունդում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում