«Pirelli»-ի նախագահը երազում է Մեսսին տեսնել «Ինտերում»

«Ինտերի» բազմամյա հովանավոր «Pirelli» ընկերության նախագահ Մարկո Տրոնկետի Պրովերան երազում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին տեսնել միլանյան ակումբում։

«Մեսսիին «Ինտեր» հրավիրելն իմ երազանքն է, իսկ երազանքները երբեմն իրականություն են դառնում։ Միշտ փորձում եմ ինքնավստահ լինել և չմոռանալ՝ երազանքներն իսկապես կարող են իրականություն դառնալ»,- Պրովերայի խոսքը մեջբերված է «Corriere dello Sport»-ից։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է Մեսսիին նոր պայմանագիր առաջարկել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում