Հայաստանի հավաքականը փետրվարին ընկերական խաղ է անցկացնելու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2017 թվականի փետրվարին Հայաստանի հավաքականն ընկերական խաղ է անցկանցնելու: Արթուր Պետրոսյանի սաները մրցելու է են Ուզբեկստանի ընտրանու հետ:

Հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում և սկսվելու է Երևանի ժամանակով 18:00-ին:

Ուզբեկստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 62-րդ տեղում է: Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ասիական գոտում այդ թիմը հասել է որակավորման վերջին՝ երրորդ փուլ: A խմբում 6 թիմերի պայքարում 5 տուրից հետո Ուզբեկստանն ունի 9 միավոր և ընթանում է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մտնելու տեղում: Ուզբեկներից առաջ են միայն Իրանի ու Հարավային Կորեայի հավաքականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում