Ինչ քայլերի է դիմում Զիդանը, որպեսզի Ռոնալդուն մինչև Կլասիկոն վնասվածք չստանա (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալին»:

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Կուլտուրալ Լեոնեսային» դեմ պատասխան խաղին ֆրանսիացի մասնագետը չէր հայտավորել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որպեսզի վերջինս հանգստանալու հնարավորություն ունենա և խուսափի հնարավոր վնասվածքներից: Այդ մրցավեճում «Ռեալն» առանց պորտուգալացու էլ 6:1 հաշվով ջախջախել է Սեգունդա Բ-ի ներկայացուցչին (առաջին խաղում՝ 7:1):

Օմար Մոմանին պատկերում է, թե ինչպես է Զիդանը կապել Ռոնալդուին, որպեսզի նա խաղադաշտ դուրս չգա և պատրաստվի դեկտեմբերի 3-ին կայանալիք «Բարսելոնայի» հետ հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում