NBA. Խաղավարտից 2 վայրկյան առաջ հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան կազմել է կանոնավոր առաջնությունում այսօր տեղի ունեցած հանդիպումների լավագույն դրվագների տասնյակը:

Առաջին տեղը տրվել է «Նյու Յորք Նիքսի» թեթև հարձակվող Կարմելո Էնթոնիին, ով «Մինեսոտայի» դեմ արտագնա խաղի (106:104) ավարտից 2 վայրկյան առաջ հաղթական նետում է կատարել:

Երկրորդ տեղում հայտնվել է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեսթբրուկը: Վերջինս «Վաշինգտոնի» հետ խաղի ավարտից 8 վայրկյան առաջ կատարած հեռահար նետմամբ հավասարացրել է հանդիպման հաշիվը: Նշանակվել է լրացուցիչ ժամանակ, որի արդյունքում Տանդերը «121:115» հաշվով հաղթանակ է տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում