Բեյլը խաղադաշտ կվերադառնա ապրիլին

Հայտնի են դարձել «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ոտնաթաթի վիրահատությունից հետո վերականգնման նոր ժամկետները:

Ուելսցու բուժզննումը ցույց է տվել, որ նա շարք կվերադառնա 2017 թվականի ապրիլից ոչ շուտ,- հայտնում է «AS»-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2-3 շաբաթ:

Այսպիսով, Բեյլը չի մասնակցի «Ռեալի» մոտ 25 հանդիպման:

Հիշեցնենք, որ ուելսեցի վինգերը վնասվածք էր ստացել Չեմպիոների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ «Սպորտինգի» հետ արտագնա խաղում (2:1), ինչից հետո վիրահատվել էր Լոնդոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում