Կլասիկո․ Մեսսիի և Ռոնալդուի՝ «Կամպ Նոուում» խփած գոլերը (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում կայանալու է Պրիմերայի 14-րդ տուրի կենտրոնական՝ «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը։

Երկու ակումբների մամուլի ծառայությունները խաղին ընդառաջ՝ իրենց առաջատարների մասնակցությամբ տեսանյութեր են հրապարակել։ Ներկայացված են Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի՝ Իսպանիայի առաջնության շրջանակում «Կամպ Նոուում» կայացած Կլասիկոներում խփած գոլերը։

Ռոնալդուն «Կամպ Նոուում» անցկացրած 7 խաղում 5 գոլ է խփել, իսկ ընդհանուր դիմակայությունում՝ 16։

Լիոնել Մեսսին Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է․ արգենտինացին «Ռեալի» դարպասը 21 գոլ է խփել, որից 9-ը սեփական հարկի տակ առաջնության շրջանակում կայացած խաղերում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում