Ֆեդերեր․ Հնարավոր է՝ առանց Ռաֆայի և Նովակի բավարար մոտիվացիա չունենայի

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 17 տիտղոս ունեցող Ռոջեր Ֆեդերերը չի կարծում, թե առանց Ռաֆայել Նադալի և Նովակ Ջոկովիչի հետ մրցակցության կարող էր ավելի շատ հաղթանակներ տոնել։

-Եթե չլինեին Ռաֆան և Նովակը, ինձ հետ կմրցակցեին այլ թենիսիստներ։ Հնարավոր է՝ ես առանց նրանց բավարար մոտիվացիա չունենայի։ Ամեն դեպքում կարծում եմ՝ առանց Նադալի և Ջոկովիչի ես կրկին կնվաճեի այնքան տիտղոս, որքան այժմ ունեմ,- շվեյցարացի թենիսիստի խոսքը մեջբերված է «Punto de break»-ից։

«Սաղավարտների» քանակով Ֆեդերերը ռեկորդակիր է, Նադալը 14 անգամ է չեմպիոն դարձել «Մեծ Սաղավարտի» մրցաշարեում, իսկ աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը՝ 12։

Հետևեք մեզ նաև Telegram-ում