«Գոլդեն Սթեյթ»-«Հյուսթոն» խաղի ելքը որոշվել է 2 լրացուցիչ ժամանակներից հետո (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային օրվա ամենաարդյունավետ հանդիպումը, ինչպես և սպասվում էր մասնագետների կողմից, «Գոլդեն Սթեյթ» – «Հյուսթոն» խաղն էր:

Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է 113:113 հաշիվը: Հաղթողին որոշելու համար նշանակվել է 5 րոպեանոց լրացուցիչ ժամանակ, որը նույնպես հավասար ելք է ունեցել, ապա ևս մեկը, որում ավելի հաջող են գործել «Ռոքեթսի» բասկետբոլիստները և ընդհանուր 132:127 հավով արտագնա հաղթանակ տոնել:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Կևին Դյուրանտը, ով վաստակել է 39 միավոր և տիրել է 13 անդրադարձի: Տեխասցիների առաջատար Ջեյմս Հարդենն իր հաշվին թրիփլ-դաբլ է գրանցել: Նա հավաքել է 29 միավոր, տիրել 15 անդրադարձի և կատարել 13 արդյունավետ փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած19 խաղում սա «Ուորիորզի» 3-րդ պարտությունն էր, սակայն նրանք շարունակում են գլխավորել Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: «Հյուսթոնը» նույնքան մրցավեճում 12-րդ հաղթանակը տոնեց և ընթանում է 4-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում