Շվայնշտայգերը Մոուրինյուից գաղտնի է մտել խաղադաշտ (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր նոր աշխատանքում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «կարմիր սատանաները» 4:1 հաշվով հաղթել են «Վեսթ Հեմին», իսկ թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է գերմանացին գաղտնի ասպարեզ դուրս գալիս, քանի դեռ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որակազրկում է կրում և պահեստայինների նստարանին չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում