Նիկո Ռոսբերգը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Վիեննայում տեղի ունեցած Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության մրցանակաբաշխության ժամանակ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 31-ամյա աշխարհի նորընծա չեմպիոնի խոսքերով նա պատրաստ չէ ևս մեկ անգամ նման ծանր ճանապարհ անցնել:

«Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և հայտարարել, որ որոշել եմ ավարտել Ֆորմուլա 1-ում իմ կարիերան:

Ես 6 տարեկանից զբաղվում եմ ավտոսպորտով և այս ընթացքում ունեի միայն մեկ հստակ երազանք՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Հիմա արդեն հասել եմ դրան:

Նախորդ տարիների անհաջողությունները շատ ծանր եմ տարել, դրանք բարձրացրել են իմ մոտիվացիան, թույլ տվել տարբեր զոհաբերությունների գնալ, բայց ես այլևս պատրաստ չեմ կրկնել այդ ճանապարհը»,- Ռոսբերգի խոսքերն է մեջբերում f1news-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում