«Բանանցի» առաջատար լեգիոներները հեռանալու են ակումբից

«Բանանցի» հարձակվող Լաերսիո Գոմես Կոստան ու կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնը ելույթները չեն շարունակի երևանյան ակումբում:

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի «Բանանց» – «Շիրակ» հանդիպումից հետո տանտերերի մարզադաշտում պաշտոնապես հայտարարվեց, դա վերջին խաղն էր բրազիլացու և պերուացու համար:

Նախկինում հայտնի էր դարձել, որ «Բանանցն» ընտրել է տեղացի ֆուտբոլիստներով ելույթներ ունենալու քաղաքականությունը և հրաժարվելու է լեգիոներների ծառայություններից:

Լուսանկարները «Բանանցի» մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում