Հռոմեական դերբի․ «Ռոման» հաղթեց Ստրոտմանի և Նայնգոլանի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Օլիմպիկո» մարզդաշտում կայացավ հռոմեական դերբին․ «Ռոման» 2։0 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ։ Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում․ նախ աչքի ընկավ Կևին Ստրոտմանը, ապա Ռաջա Նայնգոլանը։

Հաղթանակից հետո «Ռոման» ունի 32 միավոր և կրկին «Միլանի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 2-3-րդ հորիզոնականները, իսկ «Լացիոն» մնաց 5-րդ տեղում (28 միավոր)։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լացիո» – «Ռոմա»՝ 0։2
Գոլերը՝ Ստրոտման 64՛, Նայնգոլան 77՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում