Դավիթ Թորոսյանն ընտրել է հավաքականների մարզիչներին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովի ընթացքում հայտարարվեց Դավիթ Թորոսյանի` Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին: Հավաքականի գլխավոր մարզիչն արդեն հայտնել է այն մարզիչների անունները, ովքեր պետք է մարզեն տարբեր տարիքային հավաքակաները, – տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայություն-ը:

Մեծահասակների հավաքականում երկրորդ մարզիչ է նշանակվել Վահան Ադիլխանյանը: Երիտասարդների ավագ մարզիչն է Դերենիկ Ոսկանյանը, իսկ երկրորդ մարզիչը` Արմեն Հակոբյանը:

Ավագ տարիքի պատանիներին ավագ մարզիչն է Արշավիր Գրիգորյանը: Վերջինիս կօգնի Ռոբերտ Պետրոսյանը: Կրտսեր տարիքի պատանիներին կմարզի Աշոտ Ավետիսյանը:

Կանանց հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Ռաֆիկ Մեհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում