Եվս մեկ լեգիոներ հեռացավ հայկական ֆուտբոլից

Երկկողմ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը «Գանձասար-Կապանի» և թիմի վրացի կիսապաշտպան Գոգիտա Գոգատիշվիլիի միջև,- հայտնում է Սյունիքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

Կապանցիները հետևյալ խոսքերով են հրաժեշտ տվել Գոգատիշվիլիին.
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Գոգիտային ունեցած մրցելույթների, դրսևորած անձնազոհության, առավելագույն նվիրվածության համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։ Շնորհակալությու՛ն Գոգի։ «Գանձասար-Կապանում» միշտ կուրախանան քո հաջողություններով»։

Վրացի ֆուտբոլիստը «Գանձասար» էր տեղափոխվել 2015 թվականի ամռանը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում