«Վալենսիան» վերջին րոպեին բաց է թողել հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Վալենսիան» ընդունել է «Մալագային»: Գրանցվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշիվը:

Չեզարե Պրանդելիի գլխավորած թիմն արդեն 3-րդ րոպեից հաշվի մեջ զիջելիս է եղել, սակայն կարողացել է մինչև առաջին խաղակեսի ավարտը 2 գնդակ խփել: 2:1 հաշիվը պահպանվել է մինչև 90+3 րոպեն, երբ անդալուզցիների 20-ամյա կիսապաշտպան Պաբլո Ֆորնասը գրավել է Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը և դուբլի հեղինակ դարձել:

«Չղջիկները» 12 միավորով մնացել են 16-րդ հորիզոնականում և ընդամենը 2 միավորով են գերազանցում վտանգավոր գոտում գտնվող «Դեպորտիվոյին»: «Մալագան» 20 միավորով 11-րդ տեղում է:

Պրիմերա. 14-րդ տուր
«Վալենսիա» – «Մալագա»՝ 2:2
Գոլերը. Ռոդրիգո (7), Մեդրան (34) – Ֆորնաս (3, 90+3)

Հետևեք մեզ նաև Telegram-ում