Մայքլ Ջորդանից հետո առաջին բասկետբոլիստը, ով 5 անընդմեջ խաղում թրիփլ-դաբլ է կատարում

«Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը NBA-ի կանոնավոր առաջնության «Նյու Օրլեանի» դեմ այսօրվա խաղում (101:91) 5-րդ անընդմեջ թրիփլ-դաբլն է կատարել:

Ամերիկացին հավասարվել է հռչակավոր բասկետբոլիստներ Մայքլ Ջորդանին, Օսկար Ռոբերտսոնին ու Ուիլտ Չեմբերլենին, ովքեր նույնպես 5 անընդմեջ խաղերում 10 և ավելի միավոր են վաստակել, անդրադարձերի տիրել և արդյունավետ փոխանցումներ կատարել: Ռեկորդային շարքը պատկանում է նույն Չեմբերլենին՝ 9 խաղ:

«Պելիկանսի» դեմ մրցավեճում «Տանդերի» առաջատարը հավաքել է 28 միավոր, տիրել 17 անդրադարձերի և կատարել 12 արդյունավտ փոխանցում:

«Օկլահոման» բոլոր այդ 5 մրցավեճերում հաղթանակ է տոնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում