Վլադիմիր Հակոբյանը՝ արագ շախմատի միջազգային մրցաշարի չեմպիոն

Դուբայում ավարտվել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 25 երկրների 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:

Մրցաշարին մասնակցել է նաև Վլադիմիր Հակոբյանը:

ՀՇՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարում Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:

Նույնքան միավոր վաստակած Վիկտոր Մոսկալենկոն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Իգոր Ռաուսիսը՝ եզրափակել լավագույն եռյակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում