Նադալ․ 2017 թվականի համար երկու նպատակ ունեմ

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 14 տիտղոս ունեցող Ռաֆայել Նադալը խոսել է նոր մրցաշրջանի համար սահմանած նպատակներից։

Իսպանացի թենիսիստը, ով ավարտված մրցաշրջանում պարբերաբար վնասվածքներ ստացավ և հոկտեմբերի 12-ից կորտ դուրս չեկավ, ծրագրել է մասնակցել Աբու-Դաբիի մրցաշարին։

-Շատ եմ մարզվում և նախամրցաշրջանային պատրաստության փուլի կեսին եմ հասել։ Դեռևս ամեն ինչ լավ է ընթանում։ Ծրագրել եմ մասնակցել Աբու-Դաբիի մրցաշարին։ Եթե խանգարող իրադարձություն տեղի չունենա, կխաղամ Աբու-Դաբիում, ապա կմասնակցեմ Բրիսբենի մրցաշարին, հետո կպատրաստվեմ Ավստրալիայի Բաց առաջնությանը։

2017 թվականի համար երկու նպատակ ունեմ՝ լինել երջանիկ և լավ խաղալ։ Ուրիշ ոչինչ չեմ ցանկանում,- Նադալի խոսքը մեջբերված է «Tennis World USA»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում