Բեկեր․ Ջոկովիչի հետ բանակցությունները շարունակվում են

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի մարզիչ Բորիս Բեկերը տեղեկացրել է, որ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ է վարում սերբ թենիսիսիտի հետ։ 

«Մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ավելին չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել՝ վերջնական այո՞ է, թե՞ ոչ։ Միայն կընդգծեմ, որ Նովակի հետ երեք տարվա աշխատանքից մեծագույն հաճույք եմ ստացել»,- Բեկերի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից։

Հավելենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Բեկերին դուր չի գալիս, որ Նովակն իր թիմում ընդգրկել է հոգևոր գուրու Պեպե Իմասին, այդ իսկ պատճառով կողմերը չեն կարողանում վերջնական համաձայնություն ձեռք բերել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում