Ինչպես է Հռոմի դերբիից հետո անցել «Ռոմայի» առաջին մարզումը (լուսանկարներ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում կայացած Հռոմի դերբիում «Ռոման» 2:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»:

Հաջորդ օրը «գայլերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին թիմի մարզումը տեղափոխել է «Stadio Tre Fontane» մարզադաշտ, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում «Ռոմայի» երիտասարդական թիմը:

Թիմի մարզմանը ներկա են եղել 3000 երկրպագուներ, որոնք շարունակել են տոնել դերբիում տոնած հաղթանակը:

«Լացիոյի» դեմ մրցավեճին չի մասնակցել Ֆրանչեսկո Տոտտին, սակայն նա շարունակել է ամենաջերմ աջակցությունը ստանալ թիմի երկրպագուների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում