«Գոլդեն Սթեյթի» ապշեցուցիչ արդյունավետությունը (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Գոլդեն Սթեյթը» սեփական ընդունել է «Ինդիանային» և գերարդյունավետ խաղ ցուցադրել: Սթիվ Կերի թիմը վաստակել է 142 միավոր, իսկ մրցակիցը՝ 106:

Խաղի լավագույն բասկետբոլիստ է դարձել «Ուորիորզի» հարձակվողական ոճի պաշտշպան Կլեյ Թոմփսոնը, ով հավաքել է 60 միավոր: Ամերիկացին խաղից 33 նետում է կատարել, որոնցից 21-ը դիպուկ են եղել, այդ թվում 14 հեռահար նետումից՝ 8-ը:

Թոմփսոնը դարձավ «Գոլդեն Սթեյթի» պատմության չորրորդ բասկետբոլիստը, ով մեկ խաղում 60 և ավելի միավոր է վաստակում: Նրանից առաջ դա հաջողվել է Ջո Ֆալկսին (63), Ուիլտ Չեմբերլենին (62, 63) և Ռիկ Բերիին (64):

Մեկ խաղում 26-ամյա բասկետբոլիստի նախորդ անհատական ռեկորդը 52 միավոր էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում