Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցները

Դեկտեմբերի 10-ին, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալու է Աշխարհի 2019 թվականի առաջնության ընտրական առաջին փուլի վիճակահանությունը: ՖԻԲԱ-Եվրոպան հրապարակել է այն 13 երկրների ցանկը, որոնք մասնակցելու են ընտրական առաջին փուլի հանդիպումներին,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանը հավաքականը վիճակահանությունից առաջ հայտնվել է 4-րդ զամբյուղում, քանի որ առաջին անգամ է մասնակցելու ընտրական հանդիպումների:

1-ին զամբյուղ
Հոլանդիա
Բոսնիա
Էստոնիա
Բելառուս

2-րդ զամբյուղ
Ավստրիա
Շվեդիա
Բուլղարիա
Մակեդոնիա

3-րդ զամբյուղ

Սլովակիա
Պորտուգալիա
Ալբանիա
Կոսովո

4-րդ զամբյուղ

Հայաստան

Վիճակահանության արդյունքում հավաքականներն ընդգրկվելու են 4 ենթախմբերում, որոնցից 3-ում լինելու են 3-ական թիմեր, իսկ մեկում` 4: 2017 թվականի օգոստոսին կայանալիք հանդիպումներից հետո, ենթախմբերում առաջին 2 հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու ընտրական հիմնական փուլ, որի հանդիպումները սկսվելու են 2017 թվականի նոյեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում