Պաշտոնական․ Սլուցկին հեռանում է ԲԿՄԱ-ից

 Մոսկվայի ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին ակումբից հեռանալու որոշում է կայացրել։

«Լեոնիդ Սլուցկին որոշել է «Տոտենհեմի» հետ հանդիպումից հետո հեռանալ ԲԿՄԱ-ից։ Նոր մարզչի անունը կհրապարակվի մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է մոսկովյան ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Տոտենհեմ»-ԲԿՄԱ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 7-ին։

Հավելենք, որ Լեոնիդ Սլուցկին ԲԿՄԱ-ն գլխավորել է 2009 թվականից։ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Սպարտակին» զիջելով 8 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում