Ստրոտմանը բաց կթողնի «Միլանի» և «Յուվենտուսի» հետ խաղերը

«Ռոմայի» կիսապաշտպան Կևին Ստրոտմանը որակազրկվել է երկու խաղով,- տեղեկացնում է «Football Italia»-ն։

26-ամյա հոլանադացու նման պատժի պատճառն Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Լացիոյի» դեմ դերբիի (2:0) 66-րդ րոպեին արձանագրված միջադեպն է․ Ստրոտմանը ջրի շիշը միտումնավոր թափահարել է «Լացիոյի» պահեստային կիսապաշտպան Դանիլո Կատալդիի ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է քաշքշուք, իսկ Կատալդին Ստրոտմանին հարվածելու համար կարմիր քարտ է ստացել։

Որակազրկման պատճառով Ստրոտմանը չի մասնակցի Իտալիայի առաջնության 16-րդ և 17-րդ տուրերի՝ «Միլանի» (դեկտեմբերի 12) և «Յուվենտուսի» հետ (դեկտեմբերի 17) կարևոր խաղերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում