MLS. Հայտնի է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան, ով այժմ հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիում», ճանաչվել է MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։

«Երբ տեղափոխվեցի MLS, շատերն ասացին, թե այստեղ եմ եկել կարիերաս ավարտելու համար, բայց ես մինչև հիմա ձգտում եմ մրցունակ լինել»,- ասել է Վիլյան։

MLS-ի վերջին խաղարկությունում 35-ամյա Դավիդ Վիլյան մասնակցել է 35 հանդիպման, խփել է 23 գոլ (5 գոլը՝ 11-մետրանոցից)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում