ՉԼ․ «Բարսելոնան» հաղթեց խոշոր հաշվով, «Ման․ Սիթին» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում կատալոնական թիմը 4։0 հաշվով առավելության հասավ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ․ Լիոնել Մեսսին բացեց հանդիպման հաշիվը, ապա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արդա Թուրանը։

C խմբի մյուս՝ «Մանչեսթեր Սիթի»-«Սելթիկ» խաղի մեկնարկում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չեղան։ Պատրիկ Ռոբերտսի՝ 4-րդ րոպեին խփած գոլին 8-րդ րոպեին պատասխանեց Կելեչի Իխեանաչոն։

Դեռևս այս տուրից առաջ հայտնի էր, որ C խմբից առաջին տեղով պայքարը շարունակելու է «Բարսելոնան», երկրորդով՝ «Մանչեսթեր Սիթին»։ Խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը․

  1. «Բարսելոնա» – 15 միավոր
  2. «Մանչեսթեր Սիթի» – 9
  3. «Բորուսսիա Մյունխենգլադբախ» – 5
  4. «Սելթիկ» – 3

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ 6-րդ տուր

«Բարսելոնա» – «Բորուսսիա Մյունխենգլադբախ»՝ 4։0
Գոլերը՝ Մեսսի 16՛, Թուրան 50՛, 53՛, 67՛

«Մանչեսթեր Սիթի» – «Սելթիկ»՝ 1։1
Գոլերը՝ Իխեանաչո 8՛ – Ռոբերտս 4՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում