ՉԼ․ «Արսենալը» զբաղեցրեց առաջին հորիզոնականը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենն» ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆֆում։ 6-րդ տուրում վճռվեց առաջին հորիզոնականի հարցը։

Այս տուրից առաջ Լոնդոնը և Փարիզը ներկայացնող թիմերն ունեին 11-ական միավոր։ Վերջին տուրում «Արսենալը» 4։1 գաշվով հաղթեց «Բազելին», իսկ «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լուդոգորեցի» հետ։

Այսպիսով, «Արսենալը» 6 խաղում վաստակեց 14 միավոր և զբաղեցրեց A խմբի առաջին տեղը, 12 միավոր վաստակած ՊՍԺ-ն երկրորդ տեղով կշարունակի պայքարը, 3 միավոր վաստակած «Լուդոգորեցը» ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում, իսկ 2 միավոր ունեցող «Բազելը» եզրափակեց աղյուսակը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Լուդոգորեց»՝ 2։2
Գոլերը՝ Կավանի 61՛, Անխել դի Մարիա 90+2՛ – Միսիդյան 15՛, Վանդերսոն 69՛

«Բազել» – «Արսենալ»՝ 1։4
Գոլերը՝ Դումբիա 78՛ – Պերես 8՛, 16՛, 47՛, Այոբի 53՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում