ՉԼ․ «Բավարիան» հաղթեց «Ատլետիկոյին», «Ռոստովը» ոչ-ոքի խաղաց ՊՍՎ-ի հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ հայտնի էր, որ D խմբից պայքարն առաջին տեղով շարունակելու է Մադրիդի «Ատլետիկոն», երկրորդով՝ «Բավարիան»։

Վերջին տուրում մյունխենյան թիմը սեփական հարկի տակ Ռոբերտ Լևանդովսկու գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ, իսկ զուգահեռաբար ընթացող՝ «ՊՍՎ Էյնդհովեն»-«Ռոստով» խաղում գոլեր չարձանագրվեցին։

Այսպիսով, «Ատլետիկոն» 6 խաղում վաստակեց 15 միավոր, «Բավարիան»՝ 12, «Ռոստովը» 5 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և պայքարը Եվրոպա լիգայում շարունակելու հնարավորություն ստացավ, իսկ ՊՍՎ-ն 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

«Բավարիա» – «Ատլետիկո»՝ 1։0
Գոլը՝ Լևանդովսկի 28՛

«ՊՍՎ Էյնդհովեն» – «Ռոստով»՝ 0։0

Հետևեք մեզ նաև Telegram-ում