ՉԼ․ B խմբից պայքարը շարունակում են «Նապոլին» և «Բենֆիկան» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Կիևի «Դինամոն» ջախջախեց «Բեշիկթաշին»՝ խփելով 6 անպատասխան գնդակ։ «Բեշիկթաշը» հանդիպումն ավարտեց 9 հոգով․ առաջին կեսում կարմիր քարտ ստացավ Բեկը, երկրորդի մեկնարկում՝ Վենսան Աբուբակարը։

B խմբի մյուս խաղում «Նապոլին» 2։1 հաշվով առավելության հասավ «Բենֆիկայի» նկատմամբ։ Այսպիսով, «Նապոլին» խմբային փուլում վաստակեց 11 միավոր և պայքարը կշարունակի առաջին տեղով, «Բենֆիկան» 8 միավորով երկրորդն է, «Բեշիկթաշը» վաստակեց 7 միավոր և հանդես կգա Եվրոպա լիգայում, իսկ «Դինամոն» 5 միավորով վերջին տեղում է։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

«Դինամո Կիև» – «Բեշիկթաշ»՝ 6։0
Գոլերը՝ Բեսեդին 9՛, Յարմոլենկո 30՛/11մ․, Բույալսկի 32՛, Գոնսալես 45+3՛, Սիդորչուկ 60՛, Մորաես 77՛
Հեռացումներ՝ Բեկ 29՛, Աբուբակար 56՛

 

«Բենֆիկա» – «Նապոլի»՝ 1։2
Գոլերը՝ Խիմենես 87՛ – Կալյեխոն 60՛, Մերտենս 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում