«Շիրակի» ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագրի ժամկետը

«Շիրակը» 1,5 տարով երկարաձգել է պայմանագիրը եզրային պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ,- տեղեկացնում է գյումրեցիների պաշտոնական կայքը:

Վնասվածքի պատճառով վերջին մի քանի հանդիպումները Դարբինյանը ստիպված է եղել բաց թողնել և այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման։

Նշենք, որ Ռոբերտ Դարբինյանը «Շիրակում» հանդես է գալիս 2014-15թթ․ մրցաշրջանից: Այս ընթացքում նա մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել մեկ գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում