ՉԼ․ Մեսսին դարձավ խմբային փուլում 10 գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը (տեսանյութ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ տնային խաղում (4:0):

Արգենտինացու համար այդ գնդակը 10-րդ էր Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:

10 գոլի շեմը նախկինում հաջողվել է գերազանցել միայն «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով 2015-16 մրցաշրջանում 11 գնդակ է խփել: Պորտուգալացին այդ մրցաշրջանի խմբային փուլում մասնակցել է բոլոր 6 հանդիպումներին, իսկ «Բարսելոնայի» առաջատարն ընթացիկ խաղարկությունում անցկացրել է 5 խաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում