FA-ն ու Nike-ը խոշոր պայմանագիր կկնքեն

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) մտադիր է մոտակա օրերին երկարաձգել մարզական հանդերձանք արտադրող «Nike» կազմակերպության հետ պայմանագիրը:

Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի 12 տարով: Այդ ընթացքում FA-ն կստանա 400 միլիոն ֆունտ,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Գործարքում նախատեսված կլինեն տուգանքներ, որոնք կգործածվեն, եթե Անգլիայի հավաքականը չմտնի խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլեր:

Ամերիկյան ընկերությունը հանդերձանք է ապահովում բրիտանական երկրի տղամարդկանց ու կանանց բոլոր տարիքային հավաքականների համար:

FA-ն ու «Nike»-ը առաջին պայմանագիրը ստորագրել են 2013 թվականին: Ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև ԱԱ-2018-ի ավարտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում