Խացկևիչը պաշտոնանկ է արվել

Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից:

Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան վաղաժամ խզել է 43-ամյա մասնագետի հետ պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2017 թվականի նոյեմբերը։

2014 թվականի դեկտեմբերին Խացկևիչը երկրի գլխավոր թիմի ղեկին փոխարինել էր Անդրեյ Զիգմանտովիչին: Խացկևիչն աշխատանքը սկսել էր Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջում` հաղթանակներ տոնելով Մակեդոնիայի, Լյուքսեմբուրգի ու Սլովակիայի ընտրանիների նկատմամբ: Նրա թիմը միավորներ էր կորցրել միայն Իսպանիայի և Ուկրաինայի հետ խաղերում:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բելառուսը ոչ-ոքի է խաղացել Ֆրանսիայի հետ, պարտվել է Հոլանդիային և ոչ-ոքի արդյունք է գրանցել Լյուքսեմբուրգի դեմ մրցավեճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում