«Forbes»․ Պատմության ամենահարուստ մարզիկները

«Forbes» ամսագիրը կազմել է սպորտի պատմության ամենահարուստ մարզիկների թոփ-20-ը:

Ցանկը կազմվելիս հաշվարկվել են մարզիկների ստացած աշխատավարձերը, բոնուսները, պարգևավճարները, գովազդային պայմանագրերը, իմիջային իրավունքները, ինչպես նաև միջոցառումների մասնակցության համար գումարները, ներդրումներն ու այլ գործարքներից ստացած եկամուտները: Թվերը հաշվարկվել են 2016 թվականի դրությամբ գնաճի հարաբերակցությամբ:

Առաջին տեղը զբաղեցրել է բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, ով մինչև օրս վաստակել է
1,7 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է գոլֆիստ Թայգեր Վուդսը՝ 1,65 միլիարդ: Ֆուտբոլիստներից ամենաբարձր տեղում է  Դևիդ Բեքհեմը (9-րդ), ով աշխատել է 730 միլիոն դոլար:

Ամբողջական ցուցակը հետևյալ տեսքն ունի

1.  Մայքլ Ջորդան – բասկետբոլ -1,7 մլրդ
2.  Թայգեր Վուդս – գոլֆ – 1,65 մլրդ
3.  Արնոլդ Պալմեր – գոլֆ – 1,35 մլրդ
4.  Ջեկ Նիկուլաս – գոլֆ – 1,15 մլրդ
5.  Միխաել Շումախեր – Ֆորմուլա 1 – 1 մլրդ
6.  Կոբի Բրայանտ – բասկետբոլ – 770 մլն
7.  Ֆլոյդ Մեյվեզեր – բռնցքամարտ – 765 մլն
8.  Ֆիլ Միկելսոն – գոլֆ – 760 մլն
9.  Դևիդ Բեքհեմ – ֆուտբոլ – 730 մլն
10. Շաքիլ Օ’Նիլ – բասկետբոլ – 700 մլն
11. Մայք Թայսոն – բռնցքամարտ – 685 մլն
12. Գրեգ Նորման – գոլֆ – 680 մլն
13. Լեբրոն Ջեյմս – բասկետբոլ – 640 մլն
14. Կրիշտիանու Ռոնալդու – ֆուտբոլ – 620 մլն
15. Ռոջեր Ֆեդերեր – թենիս – 600 մլն
16. Ալեքս Ռոդրիգես  – բեյսբոլ – 600 մլն
17. Լիոնել Մեսսի – ֆուտբոլ – 520 մլն
18. Ջեֆ Գորդոն – ՆԱՍԿԱՐ – 515 մլն
19. Օսկար դե լա Հոյա – բռնցքամարտ – 510 մլն
20. Մենի Պակյաո – բռնցքամարտ – 490 մլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում