Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Հայ ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ քաշային կարգ, անձնական մարզիչ՝ Ռոստոմ Խուդանյան) դարձել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչև 20 տարեկանների հաղթող: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 149 կգ, հրումում՝ 177 կգ և երկամարտի 326 կգ արդյունքով առաջ անցել բոլոր մրցակիցներից։

Աղջիկների պայքարում 190 կգ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել Իզաբելա Յայլյանը (58 կգ):

Առաջնությունն անցկացվում է Իսրայելի Էիլաթ քաղաքում: Հայաստանը մինչև 20 տարեկանների մրցաշարում ներկայացնում են Հակոբ Մկրտչյանը (85 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), մինչև 23 տարեկանների մրցաշարում՝ Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) և Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ), աղջիկներից՝ Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում